«Տիեզերք 25» փորձը․ Մարդկային հասարակությունների վերաբերյալ սարսափազդու գիտափորձ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
191 Views

«Տիեզերք 25» փորձը գիտության պատմության ամենասարսափելի փորձերից մեկն է, որի նպատակն էր մկների գաղութի վարքագծի միջոցով բացատրել մարդկային հասարակությունները։

Այս գաղափարը առաջարկել է ամերիկացի գիտնական Ջոն Կալհունը, ով ստեղծեց «իդեալական աշխարհ», որտեղ հարյուրավոր մկներ պետք է ապրեին և բազմանային։ Կալհունը կառուցեց այսպես կոչված «մկների դրախտը», որը հատուկ նախագծված տարածք էր, որտեղ կրծողները ունեին առատ սնունդ և ջուր, ինչպես նաև ընդարձակ բնակարանային պայմաններ։

Սկզբում Կալհունը տեղադրեց չորս զույգ մկներ, որոնք արագորեն սկսեցին բազմանալ, և նրանց քանակը շուտով մեծացավ։ Սակայն, փորձի 315-րդ օրը նրանց բազմացումը կտրուկ նվազեց։ Երբ կրծողների թիվը հասավ 600-ի, նրանց միջև ձևավորվեց հիերարխիա, իսկ որոշ խմբեր, որոնք կոչվեցին «խեղճեր», սկսեցին տուժել։ Ավելի մեծ մկները հարձակվում էին այս խմբի անդամների վրա, ինչը հանգեցրեց բազմաթիվ արուների հոգեբանական փլուզմանը։ Այսպիսով, էգերը, զգալով անպաշտպան, դարձան ագրեսիվ իրենց փոքրերի նկատմամբ։

Ժամանակի ընթացքում էգերը նույնպես ցուցաբերեցին ավելի ագրեսիվ վարքագիծ, որն արտահայտվումէր մեկուսացմամբ և բազմանալու ցանկության բացակայությամբ։ Ծնելիության մակարդակը նվազեց, իսկ նորածինների մահացությունը շատացավ։

Հետագայում հայտնվեց նոր խավի արուներ, որոնք կոչվեցին «գեղեցիկ մկներ»։ Նրանք հրաժարվում էին էգերի հետ զուգակցվել և/կամ պայքարել իրենց տարածքի համար։ Նրանց միայն հետաքրքրում էր սնունդը և քունը։ Վերջում «գեղեցիկ արուներն» ու «մեկուսացված էգերը» դարձան բնակչության մեծամասնություն։ Ժամանակի ընթացքում երիտասարդների մահացությունը հասավ 100%-ի, իսկ բազմացումը՝ զրոյի։

1973 թվականին մահացավ «Տիեզերք 25»-ի վերջին մուկը։ Ջոն Կալհունը կրկնեց նույն փորձը ևս 25 անգամ, և բոլոր դեպքերում արդյունքը նույնն էր։

Կալհունի գիտական աշխատանքը դարձել է մոդել՝ սոցիալական կործանման մեկնաբանման համար, և նրա հետազոտությունները կարևոր կետ են քաղաքային սոցիոլոգիայի ուսումնասիրությունների համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել