Ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ տեղափոխված հիվանդը 10֊րդ օրը դուրս է գրվել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
277 Views

Ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ տեղափոխված հիվանդը 10֊րդ օրը դուրս է գրվել

Սիսիանի բնակիչ 73֊ամյա Լ. Հ.֊ն Գորիսի ԲԿ էր տեղափոխվել որովայնի սուր ցավով, անզուսպ փսխումներով, հեմոդինամիկ անկայուն` ծայրահեղ ծանր վիճակում։

Կլինիկորեն և լաբորատոր֊գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք` ստամոքսի օղակումով, միաժամանակ ձախակողմյան աճուկային մեծ ճողվածք` կրկին օղակումով։

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ֊վիրաբույժ Նարեկ Թունյանի կողմից (անեսթեզիոլոգ` Սոկրատ Առաքելյան, ասիստենտներ` Անդրանիկ Փարամազյան, Լևիկ Հովհաննիսան) կատարվել է ձախ պարամեդիալ որովայնահատում սեղմող օղի հատում, ստամոքսի ներուղղում որովայնի խոռոչ, ստոծանու պլաստիկա, Նիսենի ֆունդոպլիկացիա, ռադիկալ աճուկային ճողվածքահատում, բարակ աղու մասնահատում` էնտերոէնտերոանաստոմոզի ձևավորմամբ։

Հիվանդը 10֊րդ օրը դուրս է գրվել լավացումով։

Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել