Հրապարակում եմ ՀՀ բնակչության քարտեզը:
Այս քարտեզին ծանոթանալը չափազանց կարեւոր է բոլոր այն մարդկանց համար ովքեր ուզում են տեսնել ՀՀ ապագան կամ վախճանը:
Բազմիցս ասվել է, խոսվել է, որ ՀՀ գլխավոր ուռուցքը Երեւան քաղաքն է: Հարգելի սփյուռաքահայեր ուզում եք, որ ՀՀ-ն ապագա ունենա՝ տեղափոխվեք ՀՀ եւ բնակվեք ՈՉ Երեւանում:
Հարգելի Երեւանաբնակներ, ուզում եք ՀՀ-ն ապագա ունենա, ընտրեք այս քարտեզի սեւ հատվածներից որեւէ մի տեղ եւ սկսեք ձեր վերաբնակեցումը:
Ու էս խելքով մենք հայրենասիրական կենացներ ենք ասում ու հայրենիք ենք սիրում:
Սա ենք մենք: սա է մեր հնարավորությունների սահմանը:
Հաստատ էս խելքով կկարողանանք ապագա ունենալ:
Սյունիքին, Վայոձ ձորին ու Տավուշին նայեք!
Ինձ թվում է մենք արժանի չենք այս հողին ու ի վիճակի չենք պահել այս հողը:
Սյունիքին ես նայում ու հասկանում ես, որ Կապան ու Քաջարան Սիսիան չլինի Սյունիք չի լինի:
Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ չլինի Վայոց ձոր չի լինի:
Եւ այլն եւ այլն եւ այլն…
Կներեք արտահայտությանս համար, բայց լուրջ քաքքքքի մեջ ենք:
Ինֆորմացիան (database) վերցրել եմ հասանելի ամենաթարմ աղբյուրից
ՀՀ գերճշգրիտ եզրագիծը գծել է Էդուարդ Մելիքյան-ը, Ռելիեֆը 30մ Լիդառ, 2x ռելիեֆի հաստացում եմ արել:
Ծրագիրը՝ QGIS
Արխիվը բեռնել եմ:
11.01.2018: hub.worldpop.org