Համայնքային շաբաթօրյակ Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
146 Views

Հարգելի գորիսեցիներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին՝ շաբաթ օրը, Գորիս համայնքում կազմակերպվում է համայնքային շաբաթօրյակ:

Կոչ ենք անում բոլոր կառույցներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և համայնքի բնակիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել այս կարևոր նախաձեռնությանը: Միասին մենք կարող ենք մեր համայնքը դարձնել ավելի մաքուր, կանաչ և բարեկարգ:

Շաբաթօրյակի ընթացքում կիրականացվեն մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:

Շաբաթօրյակի ընթացքում կներգրավվի հատուկ տեխնիկա՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Եթե ձեր տարածքում կլինի մեծ քանակությամբ աղբ, որը պետք է տեղափոխվի, կարող եք , զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477668499։

Եկեք միասին աշխատենք մեր սիրելի Գորիսը դարձնելու ավելի գեղեցիկ և հարմարավետ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել