Գորիս համայնքի մանկապարտեզներն այս տարի 332 երեխա կճանապարհեն դպրոց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
165 Views

Գորիս համայնքի մանկապարտեզներն այս տարի 332 երեխա կճանապարհեն դպրոց

Գորիս համայնքի 11 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել են ավագ խմբերի սաների ավարտական հանդեսները: Այս տարի համայնքի մանկապարտեզներից դպրոցական կյանք կմտնի 332 երեխա:

Ավարտական հանդեսները տեղի են ունեցել տոնական մթնոլորտում՝ ուղեկցվելով երգերով, պարերով և բանաստեղծություններով: Փոքրիկները ցուցադրել են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ ապացուցելով, որ պատրաստ են դպրոցական կյանքին:

Հարկ է նշել, որ Գորիսի համայնքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակներում շարունակաբար վերանորոգում, կահավորում և վերազինում է մանկապարտեզները: Այս նախաձեռնությունների նպատակն է բարելավել փոքրիկների միջավայրը՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից պայմաններ նրանց զարգացման և կրթության համար: Վերջին տարիներին իրականացվել են մի շարք նախագծեր։

Նախատեսվում է շարունակել մանկապարտեզների նյութատեխնիկական բազայի բարելավումը՝ ապահովելով ավելի որակյալ նախադպրոցական կրթություն հաջորդ սերունդների համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել