Դիտումների քանակը` 19
116 Views
Հինգ ակոսանի ազոտային գութանով տրակտորը 1 տարվա ընթացքում հասցրել է ծառայել նաև Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերին: Վարել է մոտ 200 հեկտար վարելահող։
Համայնքին պատկանող կոմբայնն այս տարի 250 հեկտարից ավել հունձ է իրականացրել։ Աշխատանքի որակի բարձր լինելու շնորհիվ կորուստները նվազագույնին է հասնում, և ստացված բերքը ծառայում է նաև որպես սերմնացու:
Տեխնիկայի տրամադրման սակագները հարմար է բնակիչների համար:
Համայնքը 2023 թվականին ՀՀ վարչապետի կողմից ստացել է 125 միլիոն ՀՀ դրամի գյուղատնտեսական տեխնիկա, որն էլ իր հերթին անխափան ծառայում է ողջ համայնքին։