Այսօր Հայմարսները հաղթահանդես կազմակերպեցին – հարված ռուսական զինվորական ավտոշարասյանը, երբ միայն զոհերը, մոտավոր հաշվարկներով, 120 հոգի էին: Տպավորիչ տեսանյութ կա՝ այրված բեռնատարներ և թափքերում մարդկանց մարմիններ…
Ավտոշարասյուններով տեղաշարժը սրընթաց դուրս է գալիս կիրառությունից՝ համենայն դեպս գոնե բարձր տեխնոլոգիական թշնամի ունենալու պարագայում: Երկու, առավելագույնը երեք մեքենա և արագ երթ, կանգառներ չկան, դրանք արվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հնարավորինս արագ:
Արվո՞ւմ են հետևություններ մեր բանակում: Չգիտեմ, համենայն դեպս մարտական կանոնադրությունները դեռևս ավտոշարասյունային երթն են սովորեցնում ու պահանջում…
Պետք է սովորել, պետք է ժամանակի ոգով գնալ, հակառակ պարագայում մարդկանց կկործանես, պատերազմ կպարտվես, իսկ ևս մեկ պարտությունը կարող է շատ թանկ գին արժենալ հայ ժողովրդին: