Տեղի և Սիսիանի համայնքներում իրականացվել են «Էներգախնայողություն եւ Էներգաարդյունավետություն» թեմայով սեմինարներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
121 Views

«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում հուլիսի 2-ից Տեղ համայնքի Տեղ և Վաղատուր, Սիսիան համայնքի Շենաթաղ, Լոր և Բնունիս բնակավայրերում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվել են «Էներգախնայողություն եւ Էներգաարդյունավետություն» թեմայով սեմինարներ, որոնց նպատակն էր բարձրացնել թիրախ բնակավայրերի բնակիչների իրազեկվածության մակարդակը հետևյալ ուղղություններով՝

«Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն

«Վերականգնվող էներգիա»

«Էներգաարդյունավետություն»

«Ջերմամեկուսացում․ ինչու ընտրել այս միջամտությունը

«Պարզ մարման ցուցանիշներ և հաշվարկներ»

Մասնակիցներին տրամադրվել են ԳՈՒՄ ՀԿ-ի և ծրագրի ոլորտային փորձագետի կողմից մշակված բրոշյուրներ, ձեռնարկներ։

Հանդիպումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով, փորձագետը պատասխանել է մասնակիցների կողմից առաջացած բոլոր հարցերին։

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս:

Միջոցառումներն իրականացվել են ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել