Թեմային չէի անրադառնա, բայց քանի որ շատ լավ եմ տիրապետում ոլորտին լիքը ճանապարհորդելու պատճառով ու նաև հաճախակի խորը ուսումնասիրություններ եմ անում և նաև տեսնում եմ “Հայաստանում հանգստանալը ավելի թանկա, քան Դուբայում” ոճի գրառումներ արդեն անում են նաև ինձ շատ սիրելի ու նաև ոլորտի մասնագետներ, ասեմ.
Ազնիվ և անաչառ լինելու համար անհրաժեշտ է նախ.
ա. Համեմատել նույն կատեգորիայի հյուրանոցներ
բ. Համեմատել նույն ծառայությունները մատուցող հյուրանոցներ, եթե մի հյուրանոցում կա ՍՊԱ կենտրոն, որի ինքնին ունենալը ու սպասարկելը արդեն մեծ ծախս է, ազնիվ չէ համեմատել թեկուզ նույն աստղանի բայց ՍՊԱ չունեցող հյուրանոցի հետ
գ. Եվ ամենակարևորը համեմատել ըստ այդ երկրի տուրիստական սեզոնի
Ահա թե որտեղ է թաքնված ամենամեծ թյուրըմբռնամ հնարավորությունը։ Այո՜ հիմա Դուբայում 5 աստղանի հյուրանոցի գները ավելի էժան են, քան Հայաստանի նույնիսկ որոշ 3 աստղանի հյուրանոցների, բայց գիտե՞ք ինչու, որովհետև Դուբայում ահավոր է, կներեք բայց ինձ հիմա ձրի էլ առաջարկեն Դուբայ չեմ գնա, որովհետև ահավոր շոգ է, բացօթյա ոչ մի ռետորան կամ սրճարանում հնարավոր չէ նստել, ծով հնարավոր չէ գնալ նույնիսկ գիշերը, ամեն տեղ ուժեղ կոնդիցոների տակ ես, 2 անգամ ստիպված եղել եմ էս սեզոնին ու ծանր հիվանդացել, ստեցի, առաջին անգամ ստիպված չէի, խամ էի, այ էս կուտն էի կերել))) ու ընտանիքով գնացել էիք, բոլորս հիվանդացանք…
Ինչևէ եկեք թվերով նայենք ու ճիշտ համեմատություններ անենք, այ ուզում եմ գնալ հիմա Նիցա ծովափ կամ Իտալիայի որևէ ծովափ, որովհետև սեզոն է իրենց ու այստեղ հոպ, գալիս են ահռելի թանկ գներ 836, 905 …, ասեմ ավելին, նույնիսկ Դուբայում, երբ փորձեցի լավ ՍՊԱ֊յով հյուրանոց գտնել իրենց համար էս վատ սեզոնին, գինը եղավ ուշադրություն 2 անձը 1 օրը 1637 $!!!
Եթե այնուամենայնիվ ուզում եք Դուբայի հետ համեմատել, օքեյ եկեք էսօրվա Հայաստանի գներ ֆիքսենք, նաև էս փոստիս մեջ քցած սքրիններով, ապա անրադառնանք Դուբայի գներին օրինակ Նոյեմբերից սկսած, դե իհարկե վստահ եմ շատերը գիտեն, որ այդ ժամանակ Հայաստանում անհամեմատ էժան գներ են լինելու, բայց արի ու տես ոչ մեկ չի գրում, որ “արա էս Դուբայում էս ինչ թանկ գներ են”)))։
Հարգելիներս ասածս ինչ է, խնդրանքս ինչ է, մի արեք այսպես, տեղով Հայաստանում տուրիստական սեզոնը բավականին կարճ է, մեկա Դուբայում չհանգստանալով (վստահ եմ չեք գնում, որովհետև ավելի կանհանգստանաք, քան թե կհանգստանաք))) մի անընդհատ Դուբայը էս սեզոնի օրինակ բերեք, այ օրինակ ես բերեմ, մի 10 օր առաջ Ամերիկայում էի, մնում է Փասադենայում Քորթյարդ բայ Մարիոթ 3 աստղանի հյուրանոցում, ուշադրությու՜ն` օրվա գումարս 450$ էր, մեքենայի փարքինը մի գիշերը 25$, նախաճաշը 25 $ ու էդքանից հետո, երբ 1 օր հետո սենյակս չմաքրեցին, իջա ռեսեփշն բողոքելու, մի հատ էլ մունաթ եկան, թե բա մեր հյորանոցի փոլիսին (քաղաքականությունը էլի) ինչի չեք կարդացել, ընդեղ ասված ա, որ 3 օրը մեկ պիտի մաքրենք
Այ ըսենց բաներ… Մնացած փաստերը հստակ նկարներով դնում եմ քոմենթերում, որ հետս կռիվ չտաք, մեկա օնլայն չեմ լինի, գնում եմ մի օրով Դուբայ հանգստանամ, շատ էժան ա))))…
Հայաստանիս գողտրիկ վայրերում ու գեղատեսիլ բնությունով շրջապատված հանգիստ եմ մաղթում բոլորիս այս հանգստյան օրերին