Գորիս համայնքի հարգելի բնակիչներ,
Մեծ մտահոգությամբ ենք արձանագրում, որ որոշ քաղաքացիներ անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում համայնքային գույքի նկատմամբ: Մասնավորապես, շինարարական աղբը լցվում է կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, ինչը անթույլատրելի է և վնասում է համայնքային սեփականությունը:
Այս վարքագիծը ոչ միայն հակաօրինական է, այլև վտանգում է մեր քաղաքի մաքրությունն ու բարեկարգ տեսքը:
Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ շինարարական աղբի հեռացման համար անպայման դիմել «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին: Միայն այդ կերպ կարող ենք ապահովել աղբի պատշաճ հեռացումը և պահպանել մեր քաղաքի մաքրությունը:
Զգուշացնում ենք, որ նման խախտումների դեպքում կիրառվելու են խիստ պատժամիջոցներ: Օրինախախտները ոչ միայն կտուգանվեն, այլև պարտավոր կլինեն փոխհատուցել պատճառված վնասը: