Օգոստոսի 11-ին Գորիսում տեղի կունենա հայ-իրանական մշակութային փառատոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
212 Views

Սիրելի՛ հայրենակիցներ և հյուրեր, սիրով hրավիրում ենք Ձեզ մասնակցելու բացառիկ իրադարձության՝ «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Գորիսում:

Վայելե՛ք երկու հարուստ մշակույթների գեղեցկությունը մեկ վայրում՝

• Հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ներկայացում

• Հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ

• Ավանդական գորգերի ցուցադրություն երկու մշակույթներից, երաժշտական խմբերի կատարումներ

• Արցախյան մշակութային խմբերի ելույթներ՝ Արցախի պարի պետական համույթի, «Մենք ենք մեր սարեր», «Այաների» համույթների մասնակցոիթյան։

• «Մատուռ» երգչախումբ

• Գորիսի մշակութային հաստատությունների բազմաժանր ներկայացումներ:

Միացե՛ք մեզ այս յուրահատուկ տոնակատարությանը, որը կամրապնդի մշակութային կապերը և կստեղծի նոր կամուրջներ:

Փառատոնի մեկնարկը՝ ժամը 17:00-ին. վայրը՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ:

Եկե՛ք միասին բացահայտենք հայկական և իրանական մշակութային ժառանգությունը:

Սպասում ենք Ձեզ Գորիսում՝ այս եզակի մշակութային հանդիպմանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել