Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու Անի Աթանեսյանի և մամուլի խոսնակ Սաթենիկ Իսունցի հետ համատեղ հյուրընկալեցին Ավստրիական զարգացման գործակալության(ԱԶԳ) ծրագրային խմբի աշխատակիցներին։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը հյուրերին ներկայացրեց համայնքում ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հրատապ լուծում պահանջող խնդիրները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ իրականացնել թվով 5 համայնքային ծրագիր.
Տեղի Քարագլուխ-Հին Շեն և Քարագլուխ-Ղաշար խմելու ջրագծի կառուցում
Տեղ-Քարաշեն միջհամայնքային ճանապարհի լուսավորում
Խոզնավար բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում
60 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում
գազագեներատորային հակակարկտային կայանի ստեղծում Տեղ համայնքում։
Հավելենք, որ ծրագրերի առաջին քայլերն արդեն իսկ մեկնարկել են, իսկ շինարարական ակտիվ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։