ԲԱՐԻ ՏԵՍԱՆՔ, ՍԻՐԻԱ
Մերձավոր Արևելքում` մեր անմիջական հարևանությամբ հակասական ու հարափոփոխ իրավիճակը հասկանալու համար հաջորդ կանգառս Սիրիան է:
Ընդ որում հենց այստեղ է ընթանալու իմ գիտական դաշտային աշխատանքի հիմնական մասը: Աշխատանք, որն իրականացվում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Melkonyan Rubenի հետ միասին մեր համատեղ գիտական ծրագրի շրջանակներում և որի արդյուքներով կկիսվենք աշնանը:
Սակայն պատերազմող Սիրիան և հատկապես սիրիա-թուրքական հակամարտությունը հասկանալու համար մի քանի տասնյակ հանդիպումներից, այցերից, զրույցներից ու նկարահանումներուց առաջ պետք է փորձել հասկանալ Սիրիայի միտքը, սիրտն ու հոգին:
Իսկ որտե՞ղ փնտրել Արևելքում ապրող մարդկանց հոգիների բանալիները:
Առաջին հերթին` աղոթատեղիներում:
Հենց դրա համար Բեյրութից Դամասկոս հասնելուց անմիջապես հետո առաջին քայլով այցելեցի Դամասկոսի հրաշքներից մեկը` 8-րդ դարից կանգուն Օմայյան խալիֆների հսկայական մզկիթը, որն իր հերթին կառուցվել է եկեղեցու շուրջ:
Հարյուրավոր տարիների մեծ ու փոքր պատմությունների վկա այս վայրում մի քանի րոպե լռությամբ դիտում էի մզկիթի զովության մեջ շոգից պաշտպանվող մարդկանց աղոթքն առ Աստված:
Իսկ աղոթքից հետո զրուցեցի նրանցից մի քանիսի հետ աշխարհքի բանից:
Հասկացա, որ մտքերս պետք է շտապ հանձնել թղթին, որ գուցե մի օր կիսվեմ:
Կամ գուցե ոչ: Արևելք է, չես իմանա..