Երևան եկա տասնչորսում՝ ութերորդ դասարանում:
Ախպերս էդ ժամանակ պոլիտեխնիկ ընդունվեց, մաման եկավ ախպորս հաց ու ջուր անի, դե ես էլ հոսքի տակ եկա, գրել եմ էս մասին մի անգամ)))
Մասիվ տեղ, էն էլ 9 մասիվ, ես էի, իմ գյուղի բարբառը, գյուղական պարզ մտածելակերպն ու պահելաձևը…
Մեղմ ասած` ժամանակներն այլ էին, բակային ու դպրոցական կյանքն էլ տարբեր էր…
Մի անգամ ճնշված գնացի տուն. «զադնի» չդնելու համար գեշ տփոց էի կերել )))
Ինձ պահելով, որ մերս չնկատի, մտա բաղնիք ու սկսեցի լացելը:
Տեսավ մերս, ավելի հերսոտեցի, ու գոռում էի.«Տարեք գյուղ, հո՞ր եք պիրալ ստեղ»:
Էսօր արդեն ամենատաք ընկերներս բակի ու դպրոցի իմ ընկերներն են: Ցավոք արդեն շփվելու համար ժամանակը էլ շռայլ չի, բայց կապ չունի, իրենք իմն են ու իրենք ամենաանկեղծն են:
Հիմա ամեն օր տարբեր գյուղերում եմ, մենակ Տեղ գյուղում չէ, բոլոր 954 գյուղերում:
Այո, այլ է գյուղ-քաղաք կապը, բայց և միևնույնա, ցավոք երբեմն կա «ջրբաժանը»:
Ես դիմում եմ մարզերի բոլոր արև երիտասարդներին. երբեք ու ոչ մի դեպքում չկոտվրվե´ք, մանթո չընկնե´ք գյուղացի լինելուց:
Ու թե մեկը գուղացի լինելը ընդգծի որպես պակասություն, հիշե´ք. դուք էլիտա եք, նա` մոլորված, մի օր խելքի կգա…
Գազ տվեք, շենացրեք Հայաստանը:
Սա էլ ասեմ, գնամ. ութերորդ դասարանում դասից փախնում ու կամպյուտրանոց էին գնում, ես էլ էի գնում:
Իններորդ դասարանում դասից փախնում ու թենիս-բիլիարդ խաղալու էին գնում, ես էլ էի գնում:
Իսկ տասու՞մ. տասում արդեն դասից փախնում ու իջնում էի Մասիվի ձորը` մոշ հավաքելու, իրենք էլ էին գալիս: