Գորիսի ԲԿ֊ում փրկվել է 12֊ամյա երեխայի կյանքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
760 Views

Վերջերս 10 օր տնային ինքնաբուժումներից հետո, բարդացած վիճակում որովայնի սուր ցավերով Գորիսի ԲԿ էր տեղափոխվել 12֊ամյա Հ. Պ.֊ն։ Լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո ախտորոշվել է սուր որովայն, տարածված թարախային պերիտոնիտ, սուր գանգրենոզ պերֆորատիվ ապենդիցիտ` իլեոցեկալ սեգմենտի նեկրոզով։

Վիրաբուժական բաժանմունիքի վարիչ, բժիշկ֊վիրաբույժ Նարեկ Թունյանի կողմից (անեսթեզիոլոգ` Աիդա Էլյազյան, ասիստենտ` Ալբերտ Սրքոյան) կատարվել է լապարոտոմիա, իլեոցեկալ սեգմենտի մասնահատում, բարակ աղու վերջնամասի և հաստ աղու սկզբնամասի հեռացում, բարակ աղու բերանակցում հաստ աղու հետ։

Վիրահատությունն անցել է առանց բարդությունների և 8֊րդ օրը երեխան դուրս է գրվել լավացումով։

Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել