Գորիսի աշակերտների համար անվճար մաթեմատիկայի խորացված դասընթացներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
448 Views

Գորիսում տեղի կունենա այս ուստարվա երկրորդ ընդունելությունը։
Հնարավորություն կստանան նաև առաջին քննությանը չհաջողած աշակերտները, ովքեր ցանկություն էին հայտնել ուժերը երկրորդ անգամ փորձելու։
Առաջին անգամ մասնակցելու համար լրացրեք տվյալները հետևելով նշված հղմանը։
Երկրորդ անգամ մասնակցելու համար լրացրեք տվյալները հետևելով նշված հղմանը.
https://forms.gle/bviymQwRBovp47Xo8
Գրանցումը գործում է մինչև հուլիսի 30-ը։

Խմբակը նախատեսված է 5-10-րդ դասարան փոխադրվող աշակերտների համար։ 5-7-րդ դասարանցիների դասերը կընթանան առկա, իսկ 8-10-րդ դասարանցիների համար՝ առցանց ձևաչափով։
Խմբակը տալիս է խորացված գիտելիքներ մաթեմատիկա առարկայից, զարգացնում երեխաների տրամաբանությունը և մտածողությունը։ Խմբակի նպատակն է մեծացնել երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ, հնարավարություն ստեղծել Սյունիքի աշակերտների համար խորացված սովորելու այդ առարկան և զգալիորեն բարձրացնել մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում նրանց արդյունքները։
Նրանց համար, ովքեր չեն մասնակցել ընդունելությանը մայիսին։
Քննությանը մասնակցելու համար գրանցվեք հետևելով ստորև բերված հղմանը.
https://forms.gle/bviymQwRBovp47Xo8

Գրանցումը գործում է մինչև հուլիսի 30-ը։ Լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ընդունելությունից 2 օր առաջ։
Ինչպես արդեն նշել էինք, առաջին քննությանը մասնակցած և չընդունված աշակերտները ունեն երկրորդ հնարավորություն, բայց անհրաժեշտ կլինի շեմքային միավորից մեկ բալ ավելի հավաքել։ Երկրորդ անգամ քննությանը մասնակցող աշակերտներին, ովքեր դեռ չէին գրանցվել խնդրում ենք գրել մեզ։
Դիսքորդին միացած երեխաները ավտոմատ կերպով մասնակցում են։

Հիշեցնենք, որ խմբակի դասերը երեխաների համար անվճար են:

*խնդրում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել և հետևել նշված հրահանգներին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել