Գորիսի համայնքապետարանը շարունակում է վերահսկողությունը քաղաքի մաքրության պահպանման նկատմամբ` անդրադառնալով այն անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակում են անտեսել համայնքային կանոնները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Գորիսի համայնքապետարանը մեկ շաբաթյա ժամկետ կտրամադրի բոլոր բնակիչներին և տնտեսվարողներին՝ իրենց տարածքները և շրջակայքը մաքրելու համար: Այս ժամանակահատվածում բոլորը պետք է ապահովեն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքների մաքրությունը, կարգ ու կանոնը:
Մեկ շաբաթվա ընթացքում էական փոփոխություններ չլինելու դեպքում, կնշանակվեն տուգանքներ՝ համաձայն գործող օրենսդրության, իսկ չհեռացված աղբը կտեղափոխվի համայնքապետարանի միջոցներով՝ հետագայում ծախսերը գանձելով պատասխանատու անձանցից կամ կազմակերպություններից:
Մենք ինչպես հոգ ենք տանում մեր բնակարանների մասին, այնպես էլ պետք է հոգ տանենք մեր քաղաքի մասին։ Երբեք մի թափեք աղբը փողոցում։ Սովորեցրեք ձեր երեխաներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Մեր նպատակն է ձևավորել մաքրության մշակույթ։ Կոչ ենք անում բոլոր գորիսեցիներին՝ անձնական օրինակով ցույց տալ հոգատար վերաբերմունք մեր քաղաքի հանդեպ։
