Գորիսում հանդիսավոր կերպով բացվեցին երեք նորոգված և ժամանակակից կահավորված գրադարաններ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
317 Views

Գորիսում նոր էջ է բացվում գրքի և գիտելիքի սիրահարների համար: Քաղաքում հանդիսավոր կերպով բացվեցին երեք նորոգված և ժամանակակից կահավորված գրադարաններ, որոնք կդառնան մշակութային և կրթական նոր օջախներ:

Քաղաքային գրադարանը և Վերիշենի մանկական գրադարանը հիմնովին նորոգվել են, կահավորվել` նորագույն գույքով և վերազինվել ժամանակակից տեխնիկայով։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել գրադարանների դերը համայնքում և խթանել ընթերցանության մշակույթը:

Ծրագիրն իրականացվել է Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

Նման համագործակցությունը վկայում է, թե ինչպես կարելի է միավորել ուժերը՝ հանուն համայնքի զարգացման և երեխաների կրթության բարելավման:

Նորացված գրադարանները կծառայեն որպես գիտելիքի և ստեղծագործության կենտրոններ, որտեղ Գորիսի բնակիչները կկարողանան վայելել ընթերցանության հաճույքը հարմարավետ և ոգեշնչող միջավայրում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել