Դիտումների քանակը` 35
131 Views
Համաշխարհային մասշտաբի տեխնոլոգիական խափանում է տեղի ունեցել, որն ազդել է բազմաթիվ երկրների և ոլորտների վրա: Խնդիրները սկսվել են Windows օպերացիոն համակարգի սարքերից: Խափանումն ազդել է նաև Microsoft-ի Azure ամպային հարթակի վրա:
Windows համակարգի խափանման պատճառով չեն աշխատում՝
- Օդանավակայաններ և ավիաընկերություններ (Բեռլին, Լոնդոն, Լոս Անջելես, Ամստերդամ, Սիդնեյ, Փարիզ, Պրահա, Ատլանտա)
- Բանկային համակարգեր (Իսրայել, Քենիա)
- Առողջապահական համակարգեր (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ)
- Տրանսպորտային համակարգեր
Խնդիրը կապված է CrowdStrike ընկերության հուլիսի 15-ի թարմացման հետ, որը առաջացրել է համակարգչային անվտանգության խնդիրներ: Սա հանգեցրել է Windows-ի սարքերում ներքին ստեկի գերլցման:
Խափանումը պայմանավորված չէ կիբերհարձակմամբ, այլ կիբերենթակառուցվածքի զանգվածային խափանմամբ: