Չզտված կապար մետաղը 2007 թ. ապրիլի 10-ի գներով արժեր 2000 $/տ, 99.9% զտվածը՝ 6000 $/տ, 99.999% զտվածը՝ 32000 $/տ, իսկ 99.9999% (գերզտվածը) – 870.000 $/տ։
Ռենիումը շատ թանկարժեք մետաաղ է, նրա 1կգ 1999 թ․ արժեր 800 $, իսկ այժմ գերազանցում է 1500 $։
Մաքրված ռենիումի 1կգ արժեքը միջազգային շուկայում 2008 թ․ մարտ֊ապրիլ ամիսների տվյալներով կազմում էր 7777.7 դոլլար, իսկ գերզտված՝ 99.9999% բարձրորակ տեսակի
1.0 գ-ի արժեքը՝ 900-1000 դոլլար, 1 կգ-ը՝ 1՛000՛000 դոլլար):
Նկատի ունենալով, որ զտված ու գերզտված մետաղները միջազգային շուկայում իրենց սովորական տեսակներից թանկ են գնահատվում մինչև մի քանի հազար անգամ (կախված զտվածության աստիճանից), դժվար չի լինի նկատել, որ ՀՀ լեռնահանքային արդյունաբերության արդյունավետությունը կբազմապատկվի, եթե ընդերքի հարստությունները համաշխարհային շուկա դուրս բերվեն զտված մետաղների ու մետաղաարտադրանքի տեսքով։
Երկաթ կարելի է ունենալ ոչ միայն առանձին հանքավայրերի (Սևարանց, Աբովյան, Կամաքար և այլն) շահագործումով, այլ նաև պոչամբարներ թափվող պիրիտ հանքանյութի մշակմամբ, որի մեջ եղած երկաթի քանակը կազմում է 46.55%, իսկ ծծումբը՝ 53.45%։
Հայտնի է, որ պիրիտից երկաթի ստացման տեխնոլոգիա գոյություն չուներ, իսկ այժմ ՀՀԳԱԱ Կապանի մետալուրգիայի և հանքահարստացման լաբորատորիայում Կ․ Հակոբյանի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիայով կորզվում է նաև երկաթը, որը կարելի է օգտագործել բոլոր հանքահարստացման կոմբինատների թափոնապոչերում գտնվող պիրիտից՝ երկաթ և ծծումբ ստանալու գործըթնացներում։
Անհրաժեշտ է պետականորեն կանխել մեր ժողովրդին պարգևված հանքավայրերի բարբարոսբար շահագործումը, հարստությունների թալանը, նախագծված քանակներից հանքաքարերի արդյունահանման ու մշական ծավալների կամայական մեծացումը, ինչի հետևանքով մեզ են թողնվում միայն թունավոր պոչամբարներ և չնչին գումարներ…
Երկրաբանա֊հանքաբանական Գիտությունների թեկնածու
Գ.Ս. Խոջաբաղյան
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումից։