Մշակութային կյանքը եռում է Գորիսում․ մոտակա ծրագրերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
156 Views

Հարգելի՛ գորիսեցիներ և հյուրեր, Ամառային այս շրջանում Գորիսը վերածվում է իսկական մշակութային կենտրոնի:

Քաղաքում ստեղծագործական աշխուժություն է, իսկ մենք ուրախ ենք կիսել ձեզ հետ առաջիկա միջոցառումների ծրագիրը:

Հուլիսի 16, ժամը 15:00 Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության մասին պատմող շրջիկ ցուցադրություն Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

Հուլիսի 17, ժամը՝ 12:00 «Աբովյան-Բակունց» խորագրով միջոցառում՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 215 և Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակներին: Ծրագրում՝ գրական ընթերցումներ և երաժշտական կատարումներ:

Հուլիսի 18, ժամը՝ 16:00 Գորիսի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ և կարպետագործության վարպետության դասեր՝ Վիենի պուրակում:

Հուլիսի 18, ժամը՝ 20:30 Հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն՝ Գորիսի կենտրոնական հրապարակում:

Հուլիսի 19, ժամը՝ 16:00 «Սպորտային օր» մարզական միջոցառումներ Գորիս համայնքում՝ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի մասնակցությամբ Գր. Տաթևացու հրապարակում:

Հուլիսի 19 , ժամը՝ 19:00 Ազգային պարերի ուսուցում՝ Գորիսի կենտրոնական հրապարակում:

Հուլիսի 20, ժամը՝ 19:00 Գուսանական երգերի երեկո՝ Վիենի պուրակի հարակից տարածքում՝ պատկերասրահի հարևանությամբ, Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի շնորհալի աշակերտների մասնակցությամբ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել