Խնձորեսկ բնակավայրի փոքրիկները հանդիպեցին Արտյոմ Աղաջանյանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
177 Views

Հուլիսի 12-ին Խնձորեսկ բնակավայրի փոքրիկները հանդիպեցին Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Խնձորեսկի վարչական ղեկավարի ժ/պ՝ Արտյոմ Աղաջանյանին և Համայնքի ղեկավարի օգնական՝ Գրիգոր Ղազարյանին

Հանդիպումը նախաձեռնել էր Ա. Աղաջանյանը և միտված էր երեխաների հետ ճանաչողական և բարոյահոգեբանական զրույց վարել՝ հայրենիքը սիրելու, պահպանելու և մաքուր պահելու տարաբնույթ թեմաներով։

Գլխավորապես զրույցի ընթացքում խոսվեց մեր հայրենի գյուղ Խնձորեսկի հրապարակի մաքրության և տարածքի պահպանմանը, քանի որ խիստ մտահոգված ենք երեխաների կողմից հրապարակում կատարվող բազմաթիվ վնասներ հասցնելու փաստերով։

Անմիջական զրույցի ընթացքում երեխաները հասկացան, որ հայրենիքը սկսվում է իրենցից և մեր բնօրրան Խնձորեսկից։

Իսկ վերջում այն փոքրիկները, ովքեր մինչ հանդիպումը օգնել էին մաքրել հրապարակը ստացան հուշանվերներ և նոթատետրեր։

Հ. գ. խրախուսական նվերների տրամադրումը կկրի շարունակական բնույթ և կստանան այն փոքրիկները, ովքեր կհորդորեն մյուսներին չաղտոտել շրջակա միջավայրը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել