Հուլիսի 16-ին և 17-ին Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի կունենա «ԱԲՈՎՅԱՆ-ԲԱԿՈՒՆՑ» խորագրով միջոցառում՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 215 և Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակներին:
Ծրագրում՝
Հուլիսի 16, ժամը 15:00
Այց Ակսել Բակունցի տուն-թանգարան
Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության մասին պատմող շրջիկ ցուցադրություն։
Հուլիսի 17, 12:00
Զրույցներ Խաչատուր Աբովյանի և Ակսել Բակունցի մասին, ընթերցումներ։
Բանախոսներ՝
Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյան, Թանգարանի ավագ գիտաշխատող Նազիկ Դանիելյան,
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ. գ. թ. Արշալույս Գալստյան,
ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ.Նարինե Դիլբարյան,
ԵՊՀ հայ նոր գրականության պատմության ամբիոնի դասախոս, բ. գ. թ. Կարինե Ղազարյան
ԵՊԿ Կատարողական արվեստի և տեսության ամբիոնի վարիչ` արվ. թեկն․, դոցենտ Լիլիթ Եփրեմյան
Համերգային ծրագիր՝
1-Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ-“Che faro senza Euridice“ Օրփեոս և Էվրիդիկե օպերայից
2-Ալեքսանդր Դոլուխանյան-«Երազ»
3-Վինչենցո Բելլինի-“Dopo l’oscuro nembo ,, Ադելսոն և Սալվինի օպերայից
4-Կոմիտաս-3 պար (Յերանգի,Ունաբի,Շուշիկի)
5-Կոմիտաս-Զուլո
6-Կոմիտաս-Չինար ես
7-Կոմիտաս-կանչե կռունկ
8-Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ-“La ci darem la mano” Դոն Ժուան օպերայից
9-Ալեքսանդր Սպենդիարյան-«Սարի կեռաս է շուրթը քո»
10-Ռոմանոս Մելիքյան«Վարդ»
11-Է. Դանիելյան-«Երազանք»
Կատարողներ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերավտորիայի ուսանողներ Էլեոնորա Հարությունյան, Պավել Հայիրյան, Զարուհի Մինասյան
Ծրագրի գործընկերներ՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
«DoReMeet» ՀԿ