Գորիսի աղբավայրում շարունակական հրդեհները անհանգստացնում են բնակիչներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
167 Views

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիսի Կոմունալ ծառայության և ԱԻՆ ՓԾ Գորիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները համատեղ ջանքերով պայքարում են քաղաքի գլխավոր աղբավայրում բռնկված հրդեհի դեմ:

Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն անընդհատ իրականացնում են կրակի մարման, հողային աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը : Աշխատանքներին ներգրավված է նաև հատուկ տեխնիկա:

Ըստ էության՝ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է. ամենայն հավանականությամբ, կրակը բռնկվել է աղբավայրում աղբ այրելու հետևանքով: Այս դեպքը, ցավոք, հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է հետևել հրդեհային անվտանգության կանոններին և պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին:

Հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Իրավիճակը գտնվում է համայնքապետարանի և համապատասխան ծառայությունների հսկողության տակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել