Ապագայում Գորիսի Իրական դպրոցի հենքի վրա կհիմնենք տեխնոպարկ. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
224 Views

Գորիսի Իրական դպրոցում շարունակվում է ընդունելությունը։

Գորիսի սոցիալ֊մշակութային կյանքին քիչ թե շատ առընչվող մարդիկ արդեն գիտեն, թե ինչ կարեւոր դերակատարում ունեն Իրական դպրոցի սաները քաղաքի մշակութային կյանքում։

Միեւնույն ժամանակ դպրոցը դարձել է ՏՏ կրթական կենտրոն, որտեղ դպրոցականների համար իրականացվում է ծրագրավորման բազային դասընթացներ, ռոբոտաշինության դասընթացներ։

Այդ դասընթացներն իրականացնում են հենց մեր 2, 3-րդ կուրսի ուսանողները։

Այս տարի մենք ունեցանք ջերմատուն ու արդեն հաջորդ կուրսային աշխատանքները լինելու են ջերմատան գործունեության ավտոմատացման խնդիրների մշակումը եւ կիրառումը։

Ի դեպ, ջերմատան հիմնումը եղել է մեր սանի դիպլոմային աշխատանքը։

Մենք առաջարկում ենք այլընտրանքային, նախագծահեն կրթություն տոտալ պարապության կամ շտեմարանային անգիրիզմի փոխարեն։

Մենք սիրում ենք երգել, պարել, ստեղծագործել եւ նայել ապագային մեծ հավատով, հույսով եւ նպատակասլացությամբ։

Ապագայում Իրական դպրոցի հենքի վրա կհիմնենք տեխնոպարկ եւ մեր ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումից հետո անմիջապես անցնել աշխատանքի։

Եթե դուք 9-րդ դասարանն ավարտել եք եւ մտածում եք որտեղ շարունակել ձեր ուսումը՝ ավագ դպրոց, թե՞ քոլեջ, ապա վճռականորեն կարող եք ընտրել Իրական Դպրոց Գորիսը որպես միջին մասնագիտական կրթությամբ շարունակություն։(Քոլեջ):

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել