Ձեռքիս տակ Տեղ գյուղից մի մարդու հիշողությունների տետրն է, որտեղ նկարագրում է 1918թ․֊ի իրադարձությունները.
Հեղինակը հիշում է․ «1918 թվականի նոյեմբերի 25֊ին Մարութան Ալիխանի կալամեծ հրապարակում մեր Ազգասեր Հայրիկը, Անդրանիկը 2 ժամ ճառեց, ասավ․ «Սիերլի Տեղ գյուղացի հայեր, դուք մեր Գեւորգ Մարզպետունու հայրենակիցներն եք, ես ուզում եմ գնալ Ղարաբաղը միացնել Տեղ գյուղի, Զանգեզուրի հետ, թողնել ինձնից մի բաժին Հայաստանին ու գնալ Բաքու միանալ Շահումյանին։»
« Տեղ գյուղացիներ, ես գնում եմ արտասահման, ինձնից հետո Մուսավատական կառավարությունը հարձակվելու է Զանգեզուրի եւ Տեղ գյուղի վրա։ Ձեր պաշտպանության համար թողնում եմ մի թնդանոթ։ Եղեք հայրենասեր եւ հավատարիմ կկռվեք եւ կհաղթեք»։ Նա վերցրեց մի բուռ հող, մի կտոր հաց, ասավ․ «Ձեր գյուղի հողը, ջուրը, հացը հաղթող է», թաշկինակով աչքերի արցունքը սրբեց, ասավ․ «Ձեզ ուժ ու հաջողություն, ինձ բարի ճանապարհ»։
1918 թ․ նոյեմբերի 25֊ին մեր Ազգասեր հայրիկին Անդրանիկին զուռնա դհոլով ճանապարհեցինք արտասահման։»
Համաձայն հեղինակի հիշատակումների, 1919թ․֊ին Բաքուն վերջնագրիր է ներկայացնում Զանգեզուրի Ազգային խորհուրդին եւ պահանջում վճարել 17, 18, 19 թվականի հարկերն ու հպատակվել։
«Ամբողջ երեք տարվա տուրքն էլ պիտի տալ, եթե չեք համաձայնվում, Բաքվից 30.000 զորք է եկել այդ հարցը վերջնական ձեզ հետ լուծելու։ Ձեզ հետ կամ խաղաղությամբ, կամ կռվով կվերջացնենք։
Բաթումի 17 թվի Սեյմի պայմանագրի համաձայն երեք տարի է Զանգեզուրը չի ենթարկվում Մուսավաթական կառավարությանը, ոչ էլ տուրք է տալիս։ Սպասում ենք Ձեր պատասխանին։»
Գորիսում մեծ ժողով են հրավիրում, որտեղ տարբեր կարծիքներ են հնչում, օրինակ․ «Գորիսի Ազգային խորհուրդում Օսիպովն ասավ ժողովուրդը մենք պիտի խաղաղությամբ ճանաչենք եւ հպատակվենք Մուսավտական կառավաությանը։ Մեզ կռվելու ուժ չունենք, թշնամին շատ է ուժեղ։ Մեզ թնդանոթ, պիլիմոտ զենք ու զրահ չունենք, ինչ անենք»։
Հետաքրքիրն այն է, որ ի վերջո որոշում են կռվել եւ Տեղ գյուղի մատույցներում թուրքերին անակնկալի են բերում։
Ավելի քան 15.000 զորքով թուրքերը հարձակվում են Գորիս֊Տեղի վրա եւ ի վերջո տալով 12.000 սպանված եւ վիրավոր, փախչում։