Մենք հատեցինք հայկական մեծ տվյալների (Big Data) հասարակածը. 50GB 100GB-ից։
Մաքրված ու ֆիլտրված 5 միլիոնից ավել լրատվական նյութեր, հոդվածներ, գրական գործեր և այլ հրապարակումներ մոտ 140 ստուգված ու հատ առ հատ մշակված աղբյուրներից։
Բոլոր թեմաներով բոլոր բնագավառներից։
35 714 հատ Ռաֆֆու 748 էջանոց «Սամվելի» չափ մաքուր տեքստ։
Չհարցնեք․ թե ինչպե՞ս է հավաքվել այս ծավալի տեքստային նյութը։
Դա մի աննկարագրելի բարդ աշխատանք է, որն շարունակվում է անտրամաբանական ու միստիկ օրենքներով։
Ցավոք, շատ քիչ՝ աննշան մարդ է հասկանում այս տվյալների կարևորությունը, թե ինչո՞ւ պետք է ստեղծել թվային լիարժեք «ֆլորա֊ֆաունա»։
Այսօրվա հայ մարդը բացարձակապես չի հասկանում, որ պետք է արագացված տեմպերով հզոր գործիք՝ զենք մշակել իր բուն՝ առանցքային արժեքներով, որպեսզի այս թվային ու տեխնոլոգիական դարաշրջանում պաշտպանի իր ինքնությունը և ապրելու իրավունքը։ Ավելի կոնկրետ, ստեղծի այս և մյուս տեղական գործիքներով մեքենայական ռեսուրսներ մարդկային աղետալիորեն չբավարարող ռեսուրսների փոխարեն։
Ինչքա՞ն կարելի է գանգատվել ու ողբալ պիղծ ռեժիմի նողկալի ոչնչությունների նկարներով ու գրառումներով։
Ես այս ճահճում, անկեղծորեն ասած, խեղդվում եմ։ Էհ, որքա՞ն կարելի է ապրել այս սարսափելի հակահիգենիկ կյանքով առանց մատը մատին խփելով։
Մենք վերջին հաշվով ազգային լրատվություն էլ չունենք բացառության մեկ֊երկու լրագրողների, որ հրապարակայնացնի այս աշխատանքները, որպեսզի ներուժ գրավվի։
Ես չեմ նախանձում ապագա սերունդներին, որոնք փոշոտ արխիվներում փորփրելու են, թե ինչ էին անում ժամանակակիցներն այս ճգնաժամային անդունդում ու գրեթե ոչինչ չեն գտնելու։ Միայն, շատ կներեք, ամբախ֊զամբախ՝ իրականությունից կտրված հարցազրույցներ ու ելույթներ։
Մի զարմացեք, 10-11 տարի ապրելով Աֆրիկայում ես այսօր ինձ զգում եմ Հայաստանում նեոգաղութային խոր ու անհուսալի ճահճի մեջ։
Բա տասնյակ հազարավոր ուսանողների ու հարյուր հազարավոր բարձրագույն ավարտածների մեջ դու քեզ զգա՞ս լրիվ միայնակ սեփական՝ ազգային բանականություն մշակելու հարցում։
Այսպես էլ համատարած մերժումի ու բոյկոտի պայմաններում շարունակում ենք առաջ գնալ ապավինվելով մեր մի քանի տասնյակ գիտակից հայրենակիցների աջակցությանը։
Ես հույս ունեմ, որ մինչև սեպտեմբեր կվերջացնենք այս գերբարդ ու միայնակ տվյալահավաքը Աստծո օգնությամբ։
Հ․Գ․ Բարկացած տոնիս համար էլ կներեք։ Հայկական հին սովորությունով արտահայտվում եմ և հանգիստ անցնում գործի։ Այդպես չե՞ն արել մեր մեծերը։