Աջակցություն Գորիսի մի շարք ընտանիքների

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
483 Views

Օրեր առաջ հագուստ ենք ուղարկել Գորիս։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Էմմա տատիկի տանը Գորիսի մեր կամավորներն ընդունում են տարբեր ընտանիքների՝ հագուստ ստանալու նպատակով։

Ընտանիքները ոչ միայն մեր արցախցի հայրենակիցներն են, այլ նաև տեղացներ, սահմանամերձ գյուղերում ապրողներ, բազմազավակ ընտանինքներ, զոհվածի ընտանիքներ և ուրիշներ։

Գորիսի ընտանիքները չեն հարցնում՝ հագուստը նոր թե հագած, որովհետև ունեն դրա կարիքը։ Յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչ իրեն կամ իր ընտանիքի այլ անդամին հարմար է, նրանք հասկանում ու գիտակցում են, որ մարդիկ այս ամենը սիրով են հավաքել են իրենց համար։ Հեռանում են երախտագիտությամբ ու շնորհակալության խոսքեր ասելով։

Այսպիսի վերաբերմունքից մենք էլ ենք ոգևորվում, տեսնելով, որ մեր կատարած աշխատանքն իզուր չէ։

Շնորհակալ եմ, որ իմ ու մեր հայրենակիցների կողքին եք, հուսով եմ այս ամենը շարունակական կլինի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել