Բարձրավանում իրականացվել են վարչական շենքի դռների և պատուհանների փոխարինման, ինչպես նաև տանիքի ջերմամեկուսացման աշխատանքները
GIZ միջազգային կազմակերպության աջակցությամբ հաջողությամբ ավարտին է հասցվել Բարձրավան բնակավայրի վարչական շենքի արդիականացման ծրագիրը։
Այս միջոցառումները զգալիորեն բարելավել են շենքի էներգաարդյունավետությունը, նվազեցրել ջեռուցման ծախսերը և բարձրացրել հարմարավետության մակարդակը։
Վերանորոգված վարչական շենքում գործում են մի շարք կարևոր ծառայություններ։ Դրանց թվում են բուժկետը և մանկապարտեզը, որոնք կարևոր դեր ունեն համայնքի կյանքում։ Նորոգված և արդիականացված պայմաններում այս հաստատությունները կկարողանան առավել որակյալ ծառայություններ մատուցել։
Գորիսի համայնքապետարանը կարևորում է GIZ կազմակերպության ցուցաբերած աջակցությունը և արդյունավետ համագործակցությունը։