Հարգելի՛ գորիսեցիներ և հյուրեր,
Ամառային այս շրջանում Գորիսը վերածվում է իսկական մշակութային կենտրոնի: Քաղաքում ստեղծագործական աշխուժություն է, իսկ մենք ուրախ ենք կիսել ձեզ հետ առաջիկա միջոցառումների ծրագիրը:
Հուլիսի 8-12-ը, ժամը՝ 15:00-17:30 Գորիսի Քաղաքային պատկերասրահի ֆոնդի նկարների թեմատիկ բացօթյա ցուցադրություններ ամբողջ շաբաթվա ընթացքում:
Հուլիսի 8-ից ամառային ճամբարների մեկնարկ Գորիս, Խնձորեսկ, Քարահունջ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի երեխաների համար: Ճամբարի մասնակցության համար դիմել բնակավայրերի մշակույթի տներ:
Հուլիսի 10-ին, ժամը՝ 15:30 Գորիսի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, խեցեգործության ու ասեղնագործության վարպետության դասեր՝ Վիենի պուրակում:
Հուլիսի 11, ժամը՝ 20:00 Հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն՝ Գորիսի կենտրոնական հրապարակում
Հուլիսի 12 , ժամը 18:00 Ազգային պարերի ուսուցում՝ Գորիսի կենտրոնական հրապարակում:
Հուլիսի 8- 14-ը, ժամը՝ 18:00-21:00 Երեկոյան երաժշտության ապահովում՝ Գորիսի կենտրոնական հրապարակում: