Ցուցահանդես Գորիսի կենտրոնական այգում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
214 Views

Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող պատկերասրահը քաղաքի կենտրոնական այգում հունիսի 8-ին մեկնարկել է իր ֆոնդերի ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 15:00-ից մինչև 17:30-ը։ Այն հնարավորություն կընձեռի արվեստասերներին ծանոթանալ պատկերասրահի հարուստ ֆոնդերին և հիանալ ընտրյալ ստեղծագործություններով։

Ցուցադրության ընթացքում այցելուները կարող են դիտել գեղանկարչության, գրաֆիկայի և տարբեր ժանրերի ստեղծագործություններ։

Սա հրաշալի առիթ է բոլորի համար՝ հաղորդակից լինելու գեղեցիկին և վայելելու արվեստը։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար։

Գորիսի համայնքապետարանը հրավիրում է քաղաքի բնակիչներին և հյուրերին չկորցնել հնարավորությունը և այցելել պատկերասրահի հարակից այգի՝ հիանալու արվեստի գործերով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել