Ամեն տարի բազմաթիվ երեխաներ են այցելում մեր հյուրընկալ քաղաք՝ անցկացնելու իրենց արձակուրդը տատիկ-պապիկների մոտ կամ մասնակցելու հետաքրքիր ճամբարային ծրագրերին։
Այս տարի ևս Գորիսում, Վերիշենում, Քարահունջում և Խնձորեսկում կազմակերպվում են ճամբարներ, որոնք փոքրիկներին հնարավորություն են տալիս ոչ միայն հանգստանալ, այլև նոր ընկերներ ձեռք բերել, սովորել օգտակար հմտություններ և ծանոթանալ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը։
Գորիսի համայնքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը։ Այդ նպատակով, համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունները , զարգացման կենտրոնները ակտիվորեն ներգրավված են ճամբարների կազմակերպման գործընթացում։
Մասնավորապես, Խնձորեսկում արդեն մեկնարկել է ճամբարային առօրյան։ Երեխաները լեցուն են էներգիայով և ոգևորությամբ՝ պատրաստ նոր արկածների ու հայտնագործությունների։
Ճամբարի ծրագիրը հագեցած է տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ սպորտային խաղերով, ստեղծագործական պարապմունքներով, ճանաչողական էքսկուրսիաներով և այլն։