Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հախվերդյանի երգերը հիշվում են, հարցազրույզները` մոռացվում. Ամալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
59 Views

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը Պետրոս Ղազարյանին հարցազրույց է տվել և հերթական «մտքի փայլատակումներն» ունեցել: Խոսել է աշխարհաքաղաքական թեմաների մասին, նշել, որ հայերն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են, իսկ ռուսները թշնամացրել են եղբայրներին, պնդել է, որ անգամ 1988-ից Ղարաբաղյան շարժումը Ռուսաստանն է կազմակերպել, որ անգամ առաջին նախագահը ռուսների «մարդն» է եղել և այլն: Հախվերդյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժմանը, եւ դրան մասնակցություն ունեցած և ակտիվություն ցուցաբերած երգիչներին, հայտարարել է, թե երգելը մի բան է, միտք ունենալը մեկ այլ բան եւ ամեն երգող չէ, որ մտավորական է: Զրուցավարը նշում է անուններ` Արամո, Դավիթ Ամալյան, Մրո և այլն, Հախվերդյանը պնդում է, որ այդ մարդիկ մտավորականներ չեն: 

Երգիչ Դավիթ Ամալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է,որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Հախվերդյանի ընտանիքի հետ, սակայն վերջինիս հայտարարություններին վաղուց արդեն լուրջ չի ընդունում.

«Հախվերդյանի երգերը հիշվում են, իսկ հարցազրույցները` մոռացվում: Նա իմ ավագ ընկերն է և մնում է Ռուբեն Հախվոերդյան, իր ասածները չեմ քննադատում, չեմ քննարկում, որովհետև նա ինձ համար մնում է Ռուբեն Հախվերդյան: Ինչ ուզի, կասի, բայց ես շարունակում եմ իր ընտանիքի հետ լինել մտերիմ, երբեմն երբ հանդիպում ենք` բարևում եմ, երբեմն չեմ բարևում, բայց դա էական չէ: Եթե նա իրեն թույլ է տալիս նման բաներ, իր գործն է, ես ինձ թույլ չեմ տա իրեն քննադատել: Ռուբեն Հախվերդյան կերպարին անգամ սրբազանը դեմ չէ: Ռուբեն Հախվերդյանն անուն ազգանուն չէ` վերնագիր է: Ես բառացիորեն նրան վատ բան չեմ կարող ասել: Ռուբեն Հախվերդյանին այնքան պրովակացիոն հարցեր են տալիս, մինչև մեկի մասին մի վատ բան ասի, բայց անցնում է ժամանակ և իր հարցազրույցները չեն հիշվում, հիշվում են միայն երգերը, որոնք կրթել են մի ողջ սերունդ», – ասել է Ամալյանը:

Նյութի աղբյուրը կգտնեք այստեղ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել