Ես զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից. Գերասիմ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
152 Views

Այսօր Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ պաշտպանյալիս` Գերասիմ Վարդանյանին, ում փոխանցել եմ այսօր տարածված ձայնագրությունների բովանդակությունը:

Գերասիմ Վարդանյանը խնդրեց փոխանցել.

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել