Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր մտահոգությունն է հայտնում «gg» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
90 Views

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության և ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

ԱՏՁՄ նպատակն է օժանդակել ՏՏ ոլորտի զարգացմանը։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն կարևորում է “պետություն և ՏՏ համայնք” արդյունավետ համագործակցությունը և աջակցում է այդ համագործակցության զարգացմանը։ Միևնույն ժամանակ ԱՏՁՄ-ն կարևորում է բիզնեսի իրականացման ընթացքում օրինականության սկզբունքի պահպանումը, իսկ դրա խախտման (և խախտման հաստատման) դեպքում՝ համապատասխան հետևանքների կիրառումը:

ՏՏ համայնքի անդամներից է gg ընկերությունը, որը հայկական բիզնեսի հաջողված օրինակներից է։ Այն իր տասնամյա գործունեության ընթացքում ոչ միայն դարձել է հայկական շուկայի ակտիվ դերակատարներից մեկը, այլև ընդլայնել է իր գործունեության աշխարհագրական տարածքը այլ երկրներ:

ԱՏՁՄ-ն մտահոգիչ է համարում gg ընկերության և ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, դրանք գնահատում իբրև վատ ազդակ ՏՏ համայնքին և ՏՏ բիզնեսի հետագա զարցմանը՝ հետևյալ հիմնական պատճառներով՝

Ժողովրդավարական հասարակության կայացման գործընթացում կարևոր դեր է խաղում խոսքի ազատությունը և կարծիքը ազատ արտահայտելու իրավունքը։ Կայացած բիզնեսի ներկայացուցիչների կողմից ազատ կարծիքի արտահայտման հնարավորությունը նպաստելու է պետության և ժողովրդավարական հասարակության կայացմանը։ Իսկ կարծիք արտահայտելու համար քաղաքական ճնշման տպավորություն թողնող գործողությունները ոչ միայն խոչընդոտում են բիզնեսին, այլ նաև հանգեցնում են նրան, որ հասարակության ամենաստեղծարար հատվածներից մեկը զգալու է իրեն ձայնազուրկ, ինչն էլ միայն վնասելու է ժողովրդավարական պետության կայացմանը։

Ավելին, պետք է հստակ տարանջատել ընկերության հիմնադրին և ընկերությանը։ Դրանք տարբեր սուբյեկտներ են, իսկ հիմնադրի կարծիքը կամ արտահայտած տեսակետը չպետք է պատճառ դառնա բիզնեսի գործունեությանը որևէ կերպ խոչընդոտելու համար։

Այսուհանդերձ, այն հանգամանքը, որ դեռևս 2023 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություն է կատարվում 15.06.2024 թվականին, gg ընկերության հիմնադրի կողմից սոցիալական մեդիայով արված հայտարարությունից անմիջապես հետո, առնվազն տեղիք է տալիս կասկածելու, որ gg ընկերությունում ձեռնարկված քննչական գործողությունները՝ խուզարկության տեսքով, հանդիսանում են gg ընկերության հիմնադրի հայտարարության հետևանք, և առկա է քաղաքական ենթատեքստ։

Արդյունքում տուժում է gg ընկերությունը։ Մասնավորապես, բարձրացած աղմուկը վնասում է gg ընկերության գործարար համբավին, իսկ ձեռնարկված խուզարկության արդյունքում գույքի (hամակարգիչներ և հեռախոսներ) առգրավումը խաթարում է տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակում ընգդրկված ընկերության բնականոն աշխատանքը։

Տեղի ունեցածը ՏՏ համայնքի կողմից ընկալվում է որպես բացասական ազդակ և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե Հայաստանի ՏՏ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հետագա գործունեության և թե ՀՀ-ն որպես նոր աշխարհագրական տարածք դիտարկող ներդրողների համար։

Այս տեսանկյունից, համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն ընտրովի արդարադատության իրագործման, այլև առհասարակ վնասել բիզնես միջավայրի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել