Սույն թվականի հունիսի 14-ին կայացավ Տաթև համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման համար վարձավճարի չափ սահմանելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 57-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Շինուհյար բնակավայրում գտնվող 0.1685 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը նախապատվության իրավունքով Վահրամ Միրզոյանին ժամանակավոր օգտագործման(վարձակալություն) տրամադրելու մասին
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու ևհողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ևպաշտոնային դրույքաչափերը հաստատելու ևՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 57-Աորոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N54-Աորոշման մեջ փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր և Հարժիս բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության, «Էներդգետիկայի» գործառնական նշանակության հիսուներեք միավոր հողամասերը հողմակայաններ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարելու մասին
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության, «Էներդգետիկայի» գործառնական նշանակության երկու միավոր հողամասերը հողմակայաններ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարելու մասին
8. Տաթև համայնքի սոցիալական ծառայությունների բարելավման և մասնակցային սոցիալական ծառայությունների ներդրման համար մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման հանձնաժողով ստեղծելու մասին
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին
Վերոնշյալ հարցերը քննարկվեցին ավագանու անդամների կողմից և կայացվեցին համապատասխան որոշումներ։