Այս դժվարին օրերը հաղթահարված են Գորիսի մի շարք լավագույն բժիշկների կողմից․ Նոննա Բախշյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
437 Views

Այս դժվարին օրերը հաղթահարված են Գորիսի մի շարք լավագույն բժիշկների կողմից։

Ասում են՝ բժշկությունը սոսկ մասնագիտություն չէ․ այն նվիրում է։

Անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է կատարում իր գործը կամ ինչ նեղ մասնագիտացում ունի նա, պացիենտը զգում է ու տալիս իր գնահատականը։

Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված եմ, որ հիվանդ եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգեւող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվի, քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:

Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացի, նաեւ ջերմ, բարի եւ հուսադրող խոսքով սատարելը:

Եվ ինձ հաջողվել է ճանաչել նման պրոֆեսիոնալ և գրագետ բժիշներին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի պոլիկլինիկայի ( Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center ) բժշկական անձնակազմին, հանձնինս՝ բժիշկներ՝ Կարինե Հայրապետյանին, Սիլվա Ամիրյանին և բաժնի վարիչ՝ Սոֆյա Մաթևոսյանի, մասնագիտական պրոֆեսիոնալ հմտությունների և պացիենտին շուտ և ճիշտ ուղորդելու համար։

Իսկ հիմա իմ անչափ մեծ շնորհակալությունը և երախտիքիս խոսքը ունեմ ասելու Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային կենտրոնի ( Centre Cardiovasculaire Franco-Arménien Goris) բժիշկներ Սոս Վահագնի Պետրոսյանին ( Sos Petrosyan )և Էդվարդ Արմենի Դանելյանին (Edvard Danielyan )՝ մարդկային, գրագետ և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։ Մեծ ձեռքբերում էր, որ այս դժվարին իրավիճակում հնարավորություն ունեցանք ճանաչելու Ձեզ նման լավ և պրոֆեսիոնալ մասնագետներին: Շնորհակալ եմ Ձեզ մարդկային բարձր առաքինությունների եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Քիչ է պատահում, երբ լավ մասնագետը նաեւ հոյակապ մարդ է եւ չափազանց հոգատար անձնավորություն…

Ձեզ նման մասնագետների կարիքը շատ ունենք Գորիսում։

Նաև շնորհակալություն Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոնի ( Centre Cardiovasculaire Franco-Arménien Goris ) ամբողջ թիմին, այս օրերին իրենց հոգատար և ջերմ վերաբերմունքի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել