Հանկարծամահ է եղել քանդակագործ և քարի գեղարվեստական մշակման դիզայներ Գարեն Զադայանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
292 Views

Գարեն Զադայանը ծնվել է 1953 թ. օգոստոսի 24-ին Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղում:

Ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցը և Երևանի գեղարվեստի ուսումնարանը:

Իբրև նկարիչ, քանդակագործ և քարի գեղարվեստական մշակման դիզայներ՝ մի քանի տասնյակ նկարների, գեղարվեստական քանդակների, կիսանդրիների, աղբյուր-տաղավարների, գերեզմանոցների ու հուշաքարերի հեղինակ է: Նրա յուրաքանչյուր գործ, առանց չափազանցության, արվեստի յուրօրինակ ստեղծագործություն էր:

Ճանաչված քարտաշ-որմնադիր Գառնիկ Զադայանի հինգ որդիներից ավագն էր: Նրա օրինակով գրեթե բոլոր եղբայրները դարձել են նկարիչ կամ նկարիչ-քանդակագործ, այդ մասնագիտությանը տիրապետում են նաև նրանց երեխաները:

Ունի որդի և դուստր, վեց թոռ: Որդին՝ Գեորգին, ևս նկարիչ-քանդակագործ է, բազմաթիվ աշխատանքների հեղինակ:

Մեր ափսոսանքն ենք հայտնում Գարեն Զադայանի մահվան կապակցությամբ և ցավակցում հարազատներին ու մերձավորներին:

Նյութի աղբյուրը կգտնեք այստեղ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել