Հայաստանակենտրոնությունը առաջին հերթին առնվազն 1700 տարվա հայկական ինստիտուտի կողքին կանգնելով է, որտեղ գեներացվել, պահպանվել եւ քարոզվել է մեր ազգային արժեհամակարգը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
190 Views

Արմեն Զատիկյան անունով անձնավորությունը, ով անըդհատ հանդես է գալիս իբր թե հայաստանակենտրոն մտահոգություններով եւ բոլորին մեղադրում այս կամ այն երկրների ազդեցության գործակալներ լինելու մեջ, անհարգալից խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

Ես էլ իր գրածի տակ ակնարկեցի, որ նմանաոճ մտքերը գեներացվում եւ մեզ են ներշնչում օտար կենտրոններում։

Դա այնքան ակնհայտ բան է, որ ցանկացած հասուն, կիրթ եւ առողջ դատողություն ունեցող մարդ կարող է հասկանալ։

Հայաստանակենտրոնությունը առաջին հերթին առնվազն 1700 տարվա հայկական ինստիտուտի կողքին կանգնելով է, որտեղ գեներացվել, պահպանվել եւ քարոզվել է մեր ազգային արժեհամակարգը։

Իսկ բոլոր նրանք, ովքեր հեռու են իրենց պահում այս գաղափարից, պիտի ըմբռնեն, որ մեր եկեղեցուց եւ հավատքից իրենց հեռացնողները օտարաշունչ քարոզչություններն են։

Չկա, ու չի կարող լինել Հայաստանում, հայկական ուղեղային կենտրոն, որը որոշի անպատվել մեր եկեղեցուն եւ Հայրապետին եւ իրականացնի նման քարոզչություն։

Եկեք իսկապես արձանագրենք․ բոլոր աղանդները, որ հիմնված են օտար կենտրոններում, հակաեկեղեցական քարոզչություն են անում։

Բոլոր անհավատները, որոնց գաղափարները ներշչված են օտար կենտրոններում, հակակեղեցական քարոզչություն են անում։

Թուրքերը հակաեկեղեցական քարոզչություն են անում։

Կոմունիստների առաջին խնդիրն է եղել ներշնչել, որ Սյունեցիներն անհավատ են, որպեսզի կտրեն իրենց արմատներից։ Այսօր գորիսեցիներն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպիսի արժեհամակարգ են ունցել իրենց պապերը սրանից 100 տարի առաջ։

Մի խոսքով, լրջախոհ լինենք ու զանազանենք թացը չորից։

Հա ի դեպ, Զատիկյանն ինձ բլոկեց դիտողության համար, դրանով ապացուցելով իմ կարծիքի ճշմարտությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել