Մի քանի օր առաջ վերադարձա Հայաստան։ Ընկերոջս հանդիպեցի։ Շատ նեղված էր։ Ասում ա.
֊Ապեր հոգել եմ, հասկանու՞մ ես, պարզապես արդեն հոգնել եմ, երբեք չէի պատկերացնի, որ ըտենց բան կասեմ, բայց երևի քրոջս ասածը ընդունեմ, գնամ իրենց մոտ…
(Ընկերոջս քույրը վաղուց Ֆրանսիայում ա ապրում, գործերը բավականին լավ են, սեփական բիզնես ունի ու տևական ժամանակ ա ընկերոջս հրավիրում ա Ֆրանսիա, իր հետ աշխատելու…)
Բայց դե ընկերոջս ասածը այնքան անսպասելի էր (որովհետև Հայաստանի հետ կապված ընենց հավես, իհարկե նաև բարդ ծրագիր ա սկսել), որ միանգամից չկարողացա արձագանքել ու երևի իմ զարմացած ու սրտնեղած հայացքը տեսնելով էլ ընկերս շարունակեց, փորձելով ավելի խորը բացատրել իր հոգեվիճակը, ասում ա.
֊Հա գիտեմ, հիմա կասես բա իմ նպատակը, բայց դե ինձ էլ հասկացի։ Այ օրինակ հիշում ես, որ վերջին անգամ, անցած ամառ գնացել էինք Ֆիալետովոյի մեր հայտնի անտառը ծառի սունկ հավաքելու, հավեսի ընկանք, մի քանի կիլոմետր խորացանք անտառում, լիքը սունկ հավաքեցինք, հետ էինք գալիս ու երևի 1 կամ 1,5 կմ էր մնացել որ հետ հասնեինք, ասեցիր ապեր կներես, էլ էն Բակուրը չեմ, չեմ ձգում, հոգնեցի, մեջքս ցաված ու հավաքած սունկը թափեցիր, ասեցիր կգնանք փողոցի վրա վաճառում են, կառնենք։ Ես էլ էի հոգնել, վախում էի ասեի, հենց թափեցիր, ես էլ թափեցի ու ձեռքներս թափ տալով հավեսով իջանք սարից։ Այսինքն քիչ էր մնացել, որ նպատակներիս հասնեինք (դե որ գնում ենք անտառ, մեր նպատակը անպայման սունկ գտնելն ու դատարկաձեռն չվերադառնալն ա), բայց դե հոգնել էինք ու ընտրեցինք հանգիստ եղանակը նպատակին հասնելու, ճանապարհի վրայից առանք սունկը…
Ընկերս ավարտելով, նայում ա դեմքիս, շատ վստահ լինելով, որ հնարավորինս մանրամասն բացատրեց իրավիճակը և քանի որ օրինակն էլ իմ արած քայլից բերեց, դժվար հակաճառելու բան ունենամ ու պիտի որ տխուր դեմքով համակերպվեմ իր ասածի հետ, բայց դե… Ասում եմ.
֊Լսի ընգեր ջան, հզոր օրինակ բերեցիր, մի հարց տամ, քանի՞ կիլոգրամ կլիներ ձեռքիս վեշը, սունկը էլի, որ հոգնեցի ու թափեցի։
Զարմացած պատասխանում ա.
֊Ապեր էդ ի՞նչ կապ ունի։
Ես համառեցի.
֊5՞, 6՞, 7՞։
Ենթարկվելով համառությանս ընկերս պատասխանեց.
֊ Չէ հա, մաքսիմում մի 4֊5 կգ։
֊ Օքեյ, ասում եմ, դե լսի, երեկ մեծ թոռնիկիս վերցրել էի (2 տարեկան ա) ու քայլելով գնացել էինք այգի։ Լավ խաղացինք, վազվզեցինք, խոտերի մեջ թավալ եկանք, վերադառնում էինք, ճուտս ասեց պապիկ հոգնել եմ, գրկի։ Դե պարզա, հաճույքով գրկեցի, խանութի մոտով էինք անցնում, ասում ա պապիկ ջուր եմ ուզում, մտանք խանութ ջուր առանք, մեկ էլ իրա համով լեզվով ասում ա հապալաս եմ ուզում (ընենց քաղցր ա հապալաս ասում, չեք պատկերացնի), տիկնիկ եմ ուզում… վերջը մի լավ բեռնված հելանք խանութից))), հիմա իրան գրկած գնում ենք, տո մեկ տիկնիկն ա ընկնում ձեռքից, կռանում եմ վերցնում, մեկ ջուրն ա ըկնում, հապալասը լվացինք մի կերպ, կեսը թափեց ու ըսենց արկածներով, կես ճամփեն գրկած, կեսը ուսերիս նստած, գլխիս ջուր թափելով… կարճ ասած ինքն էլ առնվազն էն քո հիշատակած 4֊5 կգ սնկից մի 3 անգամ ծանր ու մենք Նորքի դիքը բարձրացանք, բայց ես տաքսի չկանգնացրեցի, հեշտ ճանապարհը չընտրեցի, դե էլ չասեմ չէ, որ մտքովս չանցավ թոռանիցս հրաժարվել, գիտե՞ս ինչի, որովհետև ԻՄ կյանքն ա, սիրտն ա, կյանքի իմաստն ա, որովհետև ինձ ամեն ավել վարկյանը իրա հետ լինելը լիքը եռանդ ա ու հաճույք…
֊Էնպես որ, շարունակեցի ես, սնկի օրինակը հեչ տեղին չէր, սա Մեր Երկիրն ա, Մեր Հայրենիքն ա, Մեր Ծննդավայրն ա ու մեր երկրում ծագած ցանկացած խնդիր մերն ա ու պիտի պայքարենք, հաճույքով պայքարենք մեր առջև ծագած խնդիրները լուծելու, բնականաբար դժվարությամբ, բայց անպայման հաղթահարելու ենք…
Ուժ ու եռանդ եմ մաղթում բոլորիս։