Դիտումների քանակը` 113
125 Views
ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգելն ասել է, որ Իսրայելը նախատեսում է օգտագործել Ադրբեջանի տարածքը իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար, և Բաքուն համաձայնվել է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն ասել է, որ Իրանը նման է «քաղցկեղի» , և Թել Ավիվը դիտարկում է «ռազմական քայլերը»:
«Իրանը նման է քաղցկեղի. Նա ֆինանսավորում է Համասին, Ջիհադին ու Հեզբոլլահին»,֊ասել է Քոհենը։
Քոհենը նշել է, որ պատժամիջոցները «խնդիրը լուծելու» տարբերակներից են։ Նրա խոսքով՝ Իսրայելը որպես երկրորդ տարբերակ դիտարկում է ռազմական միջամտությունը։
«Երկրորդը, մենք ունենք պարտադիր ռազմական տարբերակ. «Ըստ մեր հետախուզության և մեր ունեցած տեղեկությունների, այժմ եկել է այդ երկու քայլերն անելու ժամանակը»,- հավելել է նա։