Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանի լրատվականը թողարկումներ է հրապարակում Երևանի պատմամշակութային շինությունների` ադրբեջանապատկան լինելու մասին. Տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ադրբեջանի պետական «Az Tv» լրատվականը պարբերաբար թողարկումներ է պատրաստում և հրապարակում Երևանի պատմամշակութային հուշարձանների ու շինությունների մասին՝ հայտարարելով դրանց ադրբեջանապատկան լինելու մասին և հավակնություններ հայտնելով վերադառնալու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան։

Տեսանյութերում որպես ադրբեջանական են ներկայացվում մի շարք պատմամշակութային կառույցներ, այդ թվում՝ իրանական Կապույտ մզկիթը և Արգավանդ գյուղում գտնվող Կարա-կոյունլուների թուրքմենական դամբարանը, Կոնդ թաղամասը և մի շարք այլ մզկիթներ, որոնք իբրև թե ոչնչացվել են Հայաստանի կողմից։

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը, այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտիմության ապահովման հետ։

Մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նմանօրինակ մեկ այլ դրսևորում էր «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։

Տեսանյութ`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել