Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսեցիները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Զորավարի հուշարձանի առջեւ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Զորավար Անդրանիկի 158-րդ ամյակն է լրանում այսօր․ Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկի հուշարձանի առջև:

Հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկապետ, զորավար Անդրանիկի ծնունդն է այսօր՝ փետրվարի 25-ին։ Փոխհամայնքապետ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի ու մշակույթի տան աշխատակիցները, զինվորականներ, մտավորականներ ծաղիկներ են դրել Անդրանիկի հուշարձանին, որ գտնվում է Գորիսի տներից մեկի բակում։ Այդ տանը զորավարն ապրել է 1918-1919 թվականներին։

Զինվորականները եղել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում, երկրագիտական թանգարանում, լսել Օզանյանի կյանքի մասին որոշ դրվագներ։

Զորահրամանատարը ռազմական հանճարը տարբեր մարտերում է բանեցրել․ Մուշ, Բիթլիս, Վան և այլն։

Պատմությունը վկայում է՝ հրամանատարը տեղանքում կողմնորոշվում էր ճիշտ և ժամանակին, իր ջոկատն այնպես ճիշտ էր տեղաբաշխում, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր․ սա էր Անդրանիկի տաղանդը, զորավար, որ վճռական էր, խիզախ։

Անդրանիկն էր, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնեց Արցախի ու Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար»․ Անդրանիկի խոսքերն են, որոնց ճշմարտացիությունը նրա մարտական փառահեղ դրվագների մեջ է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել