ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց խորհրդի նիստ` Արտուշ Ղուկասյանի նախագահությամբ: Առկա և առցանց ձևաչափերով նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 19-ը։
Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2021-2022 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունն էր և «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2023 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը 2021–2022 ուստարվա գործունեության արդյունքների վերաբերյալ ներկայացրեց հաշվետվություն՝ ըստ կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության, ֆինանսատնտեսական ոլորտների: Հաշվետվությունը նաև ներառում էր 2019-2023 թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագրով և գործողությունների պլանով հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
«Իր լիազորության սահմաններում համալսարանն իրականացրել է կրթագիտական գործունեություն՝ ուշադրություն դարձնելով համալսարանի գերակա ուղղություններին, հետևելով կրթական բարեփոխումների միջազգային փորձին: Հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության ապահովման, որակի ներքին ապահովման համակարգի արդյունավետության շարունակական բարձրացման, կառուցվածքային ստորաբաժանումների արդիականության պահանջներից բխող փոփոխությունների, ուսումնական գործընթացի բարելավման, ընդունելության գործընթացները պատշաճ կազմակերպելու, տեղական ու միջազգային գործընկերների նոր համագործակցություններ ձևավորելու և այլ ուղղություններով»,- նշեց ռեկտորը:
Օրակարգով նախատեսված հարցերի ներկայացումից հետո խորհրդի անդամները՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գոհար Մամիկոնյանն ու Անետա Բաբայանը ելույթներ ունեցան և ներկայացրեցին իրենց կարծիքներն ու նկատառումները համալսարանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:
Խորհուրդը բավարար գնահատեց ԳՊՀ–ի ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը: Այնուհետև քննարկումներից հետո խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց ԳՊՀ 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում որոշակի փոփոխություններ կատարելուն:
Աղբյուրը`