Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսեցի 12֊ամյա Սեյրանի մասին դեռ լսելու ենք. Արև Աբելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Գորիսեցի 12֊ամյա Սեյրանի մասին դեռ լսելու ենք

2020թ֊ի սեպտեմբերի 28֊ի առավոտյան, պատերազմի լուրը լսելուց հետո, ընկճված ու կոտրված տղայիս դպրոց տարա։ Տրամադրություն չկար, բայց գիտակցում էի, որ պարտավոր ենք մեր պահվածքով ոգեշնչել երեխաներին։ Մտա Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, դասարանի դուռը բացելուց առաջ հավաքեցի ինձ, որ կարողանամ 39 աշակերտի քաջալերանքի խոսք ասել, պատրաստվում էի մտնել, մեկ էլ կից դասարանից լսում եմ զիլ երգի ձայն.֊Թամամ աշխարհ պտուտ եկա..Սարսռալով կամաց բացում եմ դասվար Անետա Կարապետյանի դասարանի դուռն ու քարանում։ 9֊ամյա Սեյրան Համբարձումյանն էր երգում, ում հայրը՝ Շահեն Համբարձումյանը առավոտյան մեկնել էր պաշտպանելու հայոց սահմանները։ Անցել են տարիներ…Գորիսի մշակույթի կենտրոնի դահլիճում Գրքի օրվան նվիրված միջոցառմանը էլի Սեյրանն է երգում։Հիացական հայացքներ, չընդհատվող ծափեր, իսկ ես վայելում եմ ու մտքումս անդադար կրկնում.

Գորիսեցի 12֊ամյա Սեյրանի մասին դեռ լսելու ենք…

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid036WYUMQAyA8PYfYhq5ut7QW7g6BNiFpijnFhXchwiK9XAkTEQ25tbSBz2de2fzxtMl&id=100002889203197&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել