Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ Հայաստանի գրողների միության անդամների գրական հանդիպումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Փետրվարի 17-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ, Հայաստանի գրողների միության անդամներ Լևոն Սահակյանի, Վարուժան Գալստյանի և Վարդան Սարգսյանի հետ գրական հանդիպում, որին ներկա էին համայնքի արվեստասեր հասարակությունը, գրողների հարազատներն ու ընկերները, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի բնագավառի աշխատակիցներ։

Միջոցառումը կազմակերպել է Գորիսի քաղաքային պատկերասրահի աշխատակազմը։

Գրական ցերեկույթը վարեց պատկերասրահի գիտաշխատող Մարիամ Դոլունցը, ով նաև ներկայացրեց բանաստեղծ Լևոն Սահակյանի ստեղծագործություններից։ Այնուհետև Վարուժան Գալստյանի և Վարդան Սարգսյանի ստեղծագործությունները ներկայացրեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի հաղորդավարուհի Նարինե Մինասյանն ու պատկերասրահի գիտաշխատող Գայանե Սարգսյանը։

Իսկ գրականագետ Թեհմինա Մարությանը ներկայացրեց նրանց ստեղծագործությունների արդի գրական արժեքները։ Իրենց գեղեցիկ երաժշտական համարներով հանդես եկան Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դուդուկահարներ՝ Արփինե և Էդուարդ Տոռոզյանները, և երգչուհի Տաթևիկ Կարապետյանը։ Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում,որի ընթացքում հանդիսատեսը ուկնդրեց գրողների յուրօրինակ ստեղծագործությունները՝ իրենց իսկ կատարմամբ։

Այնուհետև համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանը, շնորհավորելով գրողներին, համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից նրանց հանձնեց շնորհակալագրեր՝ ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0RbVsxrKp8oWYbaPTeqzES8kCiFSGKQu36rH7j4yBf3LQ8BX7G7j6jFTC3EnP1zCAl&id=100010373626040&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել