Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ավարտվեց ըմբշամարտի դեռահասների Սյունիքի բաց առաջնությունը՝ նվիրված հայորդիների հիշատակին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ավարտվեց ըմբշամարտի դեռահասների Սյունիքի բաց առաջնությունը՝ նվիրված հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին։ Առաջնությունն անցավ բարձր մակարդակով, համառ ու թեժ պայքարում։ Մրցանակային տեղեր գրաված մարզիկները Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի դեռահաս ըմբիշները փայլուն հադես եկան և ընդհանուր թիմային հաշվարկում վաստակեցին 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։

1-ին տեղ, ոսկե մեդալ

45 կգ քաշային կարգ՝ Սուրեն Հովհաննիսյան, 38 կգ քաշային կարգ՝ Ալեն Միրզոյան, 35 կգ քաշային կարգ՝ Սիմոն Քոչարյանց, 32 կգ քաշային կարգ՝ Արտյոմ Մարգարյան, 26 կգ քաշային կարգ՝ Վահե Մուսախանյան

2-րդ տեղ, արծաթե մեդալ

45 կգ քաշային կարգ՝ Արտյոմ Մուսայելյան, 29 կգ քաշային կարգ՝ Կարեն Մանանյան, 23 կգ քաշային կարգ՝ Էրիկ Մեժլումյան

3-րդ տեղ, բրոնզե մեդալ

45 կգ քաշային կարգ՝ Ալեքս Խանոյան,
38 կգ քաշային կարգ՝ Նարեկ Ղավալբաբունց,
29 կգ քաշային կարգ՝ Արամ Մարգարյան,
23 կգ քաշային կարգ՝ Մոնթե Ղևոնդյան

Հավելենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ, որին մասնակցելու համար Գորիս էին ժամանել հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի մարզադպրոցներից ինը թիմեր։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել