Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թաբիբյան ընտանիքի բարեգործական հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի ՏՏ ոլորտի հայ ուսանողներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքից դոկտոր Նշան Թաբիբյանը և դոկտոր Ջեյմս Հակոբ Թաբիբյանը հիմնել են 1 միլիոն դոլար բյուջեով Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային բարեգործական հիմնադրամ, որը կրթաթոշակներ կտրամադրի ՏՏ ոլորտի դասընթացներում ընդգրկված հայ ուսանողներին։

Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը, հիմնադրամը կառավարվելու է «Վարդանանց ասպետներ» կոչվող կազմակերպության հետ համագործակցությամբ:

Այս տարվա գարնանից և դրանից հետո ամեն տարի կրթաթոշակին դիմող ուսանողների անունները կտրամադրեն Երևանի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների գիտատեխնիկական ֆակուլտետները։

Կրթաթոշակները կտրվեն ակադեմիական գերազանցության, ֆինանսական կարիքների հիման վրա։ Բացի դրանից, կրթաթոշակն ստանալու համար դիմորդը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո առնվազն հինգ տարի մնալ Հայաստանում։ Հայտերը ուսումնասիրելուց հետո վերջնական ընտրությունը կկատարի «Վարդանանց ասպետներ»-ի հանձնաժողովը։

Հիմնադրամի նպատակն է ստեղծել ՏՏ ոլորտում բարձր պատրաստվածություն և հմտություններ ունեցող անհատների ապագա սերունդներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի տեխնոլոգիական կարողությունները՝ հանուն բարգավաճ և կայուն Հայաստանի:

Աղբյուրը`

https://tech.news.am/arm/news/809/tabibyanneri-himnadramy-1-mln-dolari-krtatoshak-ktramadri-tt-olorti-hay-usanoxnerin%E2%80%A4-ovqer-karox-en-ogtvel-dranic.html

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել