Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տղամարդկությունը հայհոյելու, անքանակ խմելու կամ ծխելու, «լեվի գնալու» մեջ չէ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Տղամարդկությունը հայհոյելու, անքանակ խմելու կամ ծխելու մեջ չէ և տղամարդկությունը “լեվի գնալու” մեջ չէ։

Վերը թվարկված հատկությունները որոնք պատանեական տարիքում ենթագիտակցորեն համարվում են տղամարդկային հատկություններ քանի որ տղաները հիմնականում այդ են տեսնում իրենց հայրերի վարքագծում, ավելի շուտ հակատղամարդկային են։ Տղամարդ լինել նշանակում է մերժել սոցիալական և բարոյական պասիվությունը և պատասխանատվություն վերցնել այդ խնդիրները լուծելու համար։ Դա կլինի իրենց տներում թե հասարակությունում։

Տղամարդը օժտված է կամքով, աշխատասիրությամբ(իր տան և հասարակական աշխատանքներում)և սիրում է իր կնոջը։ Իսկական տղամարդը առաջնորդում է իր ընտանիքում և հասարակությունում’ լինելով տղամարդու օրինակ իր զավակների և մյուսների համար լուծելով սոցիալական(լավ ապրելակերպի)և հոգևոր կամ բարոյական խնդիրները։

Իսկական տղամարդը կարիք չունի հայհոյելու և քանի որ սիրում է իր կնոջը կարիք չունի մեկ ուրիշի։ Տղամարդու մասին այս պատկերացումները ապագա մի քանի տարիներում պատրաստվում եմ փոխանցել Գորիսեցի պատանիներին ովքեր “Մեր Գորիսի Տեսլական” ը իրականություն են դարձնելու,ովքեր կստեղծեն ներդաշնակ ընտանիքներ և կլինեն տղամարդու օրինակներ իրենց զավակների և հասարակության համար։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել