Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գտեք մեկ ուրիշ ժողովուրդ, որ 16 դար առաջ սրբացրել է հայրենիքի համար զոհված իր հերոսներին` նույն հավատով ու եկեղեցով. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

ԱՅՍՕՐ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ 1036 ՆԱՀԱՏԱԿ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՏՈՆՆ է։

Գտեք մեկ ուրիշ ժողովուրդ, որ 16 դար առաջ սրբացրել է հայրենիքի և հավատի համար զոհված իր հերոսներին ու այսօր էլ դեռ հիշում ու տոնում է նրանց սխրանքն ու փառքը՝ նույն հողում, նույն լեզվով, նույն հավատով ու եկեղեցով։ Չեք գտնի։ Հենց դա՛ է գազազեցնում հին ու նոր աշխարհակալ ուժերին։ Կայսրություններին ու զավթիչներին այդքան երկար հիշողությամբ ժողովուրդ պետք չէ։ Նրանք ատում են մեր հին մշակույթն ու լեզուն, որոնք, հազարամյակներ շարունակ անընդմեջ զարգանալով ու հարստանալով, հասել են մինչև 21-րդ դար։

Նրանք սարսափում են այդքան հստակ ու բազմաշերտ ազգային ինքնություն ունեցող մեր բնիկ ժողովրդից։ Նրանք ցանկանում են տեսնել միայն ազգային ամուր արմատներից զուրկ, հեղհեղուկ զանգվածներ, որոնց հեշտ ու հանգիստ կձուլեն, կուլ կտան ու կմարսեն։ Այդ պատճառով էլ Հայն ու Հայաստանը նրանց աչքի փուշն են, իսկ Հայը Հայաստանում՝ հավերժական թշնամի։

Հավերժ փա՜ռք ու հիշատակ Հայաստանի ազատության, անկախության և ազատագրության համար զոհված բյուրավոր ռազմիկներին։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել